Տուլայի մոտ Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից վիրավորվել է 47 մարդ, նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում են մարզային ղեկավարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ավտոբուսում եղել է 63 մարդ։ Ենթադրաբար բոլորը ՀՀ քաղաքացիներ են։ Վիրավորվել  է 47 մարդ,  7 հոգի էլ զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՏԿԱԻՆ-ից հայտնել էին, որ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի։ Վիրավորներից  9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Հիշեցնենք, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: