Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն, պարզվել է, տեղյակ չէ, որ Ադրբեջանը թուրքական արտադրության սպառազինություն է կիրառում։ 

Նոյեմբերի 3-ի մամուլի ասուլիսին, որը տեղի է ունեցել Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակում, Ուիլյամ Լահուին հարց է տրվել Ադրբեջանի կողմից թուրքական արտադրության սպառազինություն կիրառելու, ինչպես նաեւ Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի ներկայացուցիչների այն հայտարարության մասին, թե «Ադրբեջանին աջակցությունը շարունակվելու է»։

Ուիլյամ Լահուն ի պատասխան ասել է, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի կարող իր ինքնիշխան անդամներին քաղաքականություն պարտադրել։ 

Ընդ որում պարզվել է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։  «Ես ինքս տեղյակ չեմ, թե ինչ նկատի ունեն», - խոստովանել է Լահյուն՝ ընդգծելով, որ բոլոր ներգրավված կողմերը պիտի ջանքեր գործադրեն նոր զոհերից եւ սրացումներից խուսափելու համար

Պարադոքսն այն է, որ թուրքական սպառազինություն կիրառելուն անտեղյակ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ սպառազինության հիմնական տեսակները մատակարարում է Ռուսաստանը։