Տեղեկություններ կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպառազինություններ են օգտագործվում, եւ այդ տեղեկությունները պարբերաբար տրամադրվում են ԵԱՀԿ-ին։ Այս մասին նոյեմբերի 3-ին՝ Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել էՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության եւ սպառազինությունների վերահսկման վարչության պետ Սամվել Մկրտչյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից թուրքական ծագման սպառազինություններ օգտագործելու հարցին՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ տեղեկություններ կան այն մասին, թե որ կողմը ինչ սպառազինություն է օգտագործել։
«Այն, որ Թուրքիան ապակառուցողական դիրքորոշում է զբաղեցնում՝ միանշանակ պաշտպանելով Բաքվին, բացահայտ փաստ է, որի մասին պարբերաբար տեղյակ ենք պահում ԵԱՀԿ-ում մեր գործընկերներին»,- ընդգծել է Սամվել Մկրտչյանը։





























