Թեեւ Թուրքիայում մեր դեմ պատերազմական քաղաքականություն էր իրականացվում, մենք կարողացանք հավաքել 11 տոկոս։ Նման հայտարարություն է արել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։
Թուրքական IMC-TV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում մոտ 11 տոկոս ձայն հավաքած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանը ձայն տված ընտրողներին՝շեշտելով, որ թեեւ Թուրքիայում քրդերի դեմ պատերազմական քաղաքականություն էր իրականացվում, HDP-ն կարողացավ հավաքել 11 տոկոս։
«Մենք հանդես ենք գալու իշխանությունների կողմից արվելիք սխալ քայլերի դեմ։ Տեսնում ենք, որ ժողովուրդը ուրախ չէ ընտրությունների արդյունքներով, քանի որ բոլորի մոտ անհանգստություն է ապագայի նկատմամբ»,-ասել է Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է 49,4, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ 25,3, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 11,9 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝10,7 տոկոս ձայն։





























