Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածու Նուրեթին Արասը նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում պատգամավոր է դարձել։

Թուրքական Ajansalperen կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 3 հայերի հետ զուգահեռ ներկայացված է լինելու նաեւ ադրբեջանցի Նուրեթին Արասը։ Վերջինս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուն է եղել Իգդիր նահանգում։

Նշենք, որ հունիսի 7-ի ընտրություններում ԱԶԿ-ին չէր հաջողվել Իգդիրից պատգամավոր դուրս բերել, քանի որ ընտրված 2 պատգամավորները քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից էին։