Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները մեկնում են Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի վայր։ Ինչպես NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից, ՀՀ դեսպանի եւ Տուլայի նահանգապետի միջեւ ձեռք բերած համաձայնության համաձայն, տեղում խնդիրներ լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Վաղն առավոտյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, որն այս պահին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնությունների խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի կապակցությամբ, կմեկնի Տուլա եւ նահանգապետի հետ կայցելի դեպքի վայր։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվել է 7 մարդ, վիրավորվել ավելի քան 40-ը։





























