Հիվանդանոցում մահացել է Տուլայի մարզում ավտովթարից տուժածներից եւս մեկը՝ 68-ամյա Սպարտակ Նալբանդյանը, տեղեկացնում է LifeNews-ը (ֆոտոռեպորտաժ)։
Պորտալի տվյալների համաձայն, տղամարդուն ծանր վիճակում են հասցրել հիվանդանոց։ Ուղեւորի մոտ ախտորոշվել է գանգի, կողերի կոտրվածք, գլխուղեղի վնասվածք եւ սուբդուրալ հեմատոմա։
Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհվածի մասին։ Միջադեպից բոլոր տուժածներին հասցրել են Ուզլովայա եւ Կիրիեւսկ քաղաքների հիվանդանոցներ:





























