Պատրաստվել է ՌԴ Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի 3D մոդելավորումը: 
Նշենք, որ Ուզլովայա քաղաքի մոտ՝ Իլինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երեւան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 համարանիշի ավտոբուսը Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում դեռեւս անհայտ  հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ավտոբուսում եղել է 59 ուղեւոր, որոնցից 8-ը զոհվել են։  Այս պահին դիտարկվում է մեքենայի տեխնիկական անսարքության տարբերակը։ Չի բացառվում նաեւ, որ վարորդը կարող էր քնել ղեկին։