Հայտնի են նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մահացած 8 ուղեւորներից 7-ի անունները:

NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մահացած ուղեւորներն են

1. Հակոբ Ալիխանյան Լուդվիկի (ծնվ. 1960թ.),

2. Հայկ Ժորայի Հովհաննիսյան,

3. Հրաչ Բադալյան (ծնվ. 1981թ.),

4. Գագիկ Մանուկյան Արմենի (ծնվ. 1961թ.),

5. Վարուժ Ստեփանյան (ծնվ. 1954թ.),

6. Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.),

7. Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.),

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը վերջին տվյալով զոհվել է: Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին: