Իսրայելցի հնագետները Երուսաղեմի կենտրոնում գտել են Աստվածաշնչում հիշատակված ամրոցը, որտեղից Ալեքսանդր Մակեդոնացու ժառանգները վերահսկել են նվաճված քաղաքը, մինչեւ դուրս են քշվել ապստամբած հուդակայանների կողմից:
Հասարակական ավտոկայանատեղիում ամրոցի մնացորդների հայտնաբերումը գիտնականները «սենսացիոն» են կոչել: Նրանց համոզմամբ, այս գտածոն վերջ կդնի հույն-սիրիական կառավարիչ Էպիֆանոս IV-ի կողմից կառուցված Ակրայի ամրոցի գտնելու վայրի մասին բազմամյա վիճաբանություններին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, գիտնականները հզոր պարսպի պատի եւ հիմնական աշտարակի մնացորդներ են գտել, ինչպես նաեւ նետերի բրոնզե ծայրեր եւ քարե զենքեր, որոնք վկայում են Երուսաղեմի ազատագրման համար մղված պայքարի վկայություն: Երուսաղեմի ազատագրման հիշատակին ամբողջ աշխարհի հրեաներն ամեն տարի Հանուկա տոնն են նշում:





























