Բորնեո կղզում հայտնաբերված կակղամորթն աշխարհում ամենափոքրն է. դրա ճերմակ պատյանի միջին բարձրությունը 0.7 մմ է, ինչը մեկ տասներորդով պակաս է նախորդ ռեկորդակրից՝ չինական Angustopila dominikae-ից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ZooKeys ամսագրին:
Հոլանդացի եւ մալազիացի գիտնականները խխունջի նոր տեսակը կոչել են Acmella nana (լատինական nanus՝ գաճաճ բառից): Այն կարելի է միայն մանրադիտակով տեսնել:
Առայժմ հայտնի չէ, թե ինչով է սնվում Acmella nana-ն, քանի որ նրան կենդանի ոչ ոք չի տեսել: Գիտնականները կարծում են, որ այն Acmella polita տեսակի մոտ ազգականն է, որը սնվում է քարանձավային մանրէների եւ սնկերի բարակ թաղանթով:





























