Հայկական ԱԷԿ-ի անվտանգությանը չվստահելու առիթ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ռոստեխնոդզորի» (Բնապահպանական, տեխնոլոգիական եւ ատոմային վերահսկողության դաշնային ծառայություն) ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆերապոնտովը:
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Հայաստանի միջուկային անվտանգության մարմինների հետ: Ամեն տարի մենք խորհրդակցություն ենք անցկացնում էներգետիկ ռեակտորների կարգավորող մարմինների համաժողովի շրջանակներում: Այս տարի համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերին, Երեւանում: Մենք լսել ու քննարկել ենք Հայաստանի կարգավորող մարմնի ղեկավարի զեկույցը, որը շատ համոզիչ էր: Մենք համարում ենք, որ շահագործող կազմակերպությունը գործին շատ պատասխանատու է պոտենում եւ նրան չհավատալու առիթ չկա»,-ասել է Ֆերապոնտովը:
«Մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինենքն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության եւ ապագա աշխատանքների փորձաքննությանը: Այդ խնդրանքով մեզ են դիմել հայ գործընկերները: Հավանաբար, փորձաքննությունը կտեւի մոտ 2 տարի եւ կանցկացվի ԱԷՄԳ-ի չափանիշներին համապատասխան»,-հավելել է Ֆերապոնտովը:





























