Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին այցելել են այս տարվա մարտի 22-ին շփման գիծը հատած եւ գերի ընկած ԼՂՀ քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանին եւ նրան հնարավորություն են տվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել հարազատների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Այցելությունը տեղի է ունեցել ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Իր մանդատի համաձայն ԿԽՄԿ-ն այցելում է բանտարկյալներին՝ ծանոթանալու համար նրանք պահման պայմաններին, նաեւ թե ինչպես են նրանց հետ վարվում, եւ որպեսզի նրանք հնարավորություն ունենան կապ պահպանել իրենց ընտանիքների հետ»,-ասել է ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերիցմեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելովմարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» եւ «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել։
Բացի Գրիգորյանից, ադրբեջանական գերության մեջ է նաեւ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։





























