Մելբուռնի կենդանաբանական այգում աղվեսը հասել է պինգվինների վանդակ եւ մեկ գիշերվա ընթացքում պատառոտել 14 պինգվինի: Կենդանիների անշնչացած մարմինները Կենդանաբանական այգու անձնակազմաը հայտնաբերել է միայն այսօր առավոտյան:

Sky News-ի փոխանցմամբ, այդ տարածքում բնակվող եւս 15 պինգվիններ անվնասն են մնացել: Կենդանաբաններն արդեն կանխարգելիչ ստուգում են իրականացրել եւ բոլոր դեպքերում նրանց տեղափոխել են կենդանաբանական այգու տարածքում կլինիկայի առանձին բաժանմունք:

Կենդանաբանական այգու ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ պինգվիններն այնքան ժամանակ կմնան անվտանգ գոտում, մինչեւ իրենք հավաստիանան, որ աղվեսը լքել է այգու տարածքը, կամ կարողանան բռնել նրան, հաղորդում է Lifenews-ը:

Սակայն մինչ օրս աղվեսը կարողացել է հմտորեն խուսափել թակարդներից եւ անգամ չի հայտնվել կենդանաբական այգու տեսախցիկների օբյեկտիվում: