Ինդոնեզիայում Ռինջանի հրաբխի արտանետած մոխրի ամպի պատճառով Բալի կղզու օդանավակայանում հետաձգվել են չվերթները, գրում է The Straight Times-ը։
Չվերթները հետաձգվել են 15 րոպեից մինչեւ մի քանի ժամով։ 4 ժամ շարունակ օդանավակայանը փակ է եղել մեկնման եւ ժամանման համար։ Մի քանի չվերթ առհասարակ չեղյալ է հայտարարվել, փոխանցում է Gazeta-ն։
Բալին գտնվում է Լոմբոկ կղզու հարեւանությամբ, որտեղ գործում է ակտիվ Ռինջանի հրաբուխը։





























