Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում, նոյեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. երեք մանկահասակ երեխաներ խմել են շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «Դիաբետոնի» դեղահաբեր:

NEWS.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 3-ին թունավորում ախտորոշմամբ Վարդաձոր գյուղից երեք երեխաներին տեղափոխել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:

Երեխաները  նույն  ընտանիքից են, որոնք թունավորվել են տանը «Դիաբետոն» տեսակի դեղահաբեր խմելով։ Գիշերը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «դեղորայքային սուր թունավորում»:

Երեխաներից մեկը 5 տարեկան է, մյուսը՝ 4, երրորդը՝  2: