Եգիպտոսում կործանված А321 ռուսական  օդանավի ինքնագրիչների վերծանման արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ օդաչուների խոսակցության ժամանակ օդանավի տեխնիկական անսարքության մասին խոսք չի գնացել, փոխանցում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ ամենայն  հավանականությամբ լուրջ անսարքություններ առաջանալու դեպքում ժամանակ չէր լինի որեւէ կերպ արձագանքել։

Ավելի վաղ նշվում է, որ А321-ի կործանման պատճառը կարող էր լինել որեւէ «նշանակալի երեւույթ», փոխանցում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը հոկտեմբերի 31-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին, դուրս է եկել Եգիպտոսից եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։