Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում, նոյեմբերի 3-ին շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «Դիաբետոնի» դեղահաբեր խմած Պետրոսյանների մանկահասակ 3 երեխաները, որոնք տեղափոխվել էին Մարտունի քաղաքի հիվանդանոց, այսօր՝ նոյեմբերի 4-ին, դուրս են գրվել հիվանդանոցից:

Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել դեղորայքային սուր թունավորում ախտորոշմամբ, բժիշկները երեխաների  ստամոքսի լվացում են կատարել, որից հետո երեխաներին տարել են տուն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում, երեք մանկահասակ երեխաներ խմել են շաքարային դիապետով տառապողների համար նախատեսված «Դիաբետոնի» դեղահաբեր:

Վարդաձոր գյուղից երեք երեխաներին տեղափոխել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:

Երեխաները  նույն  ընտանիքից են, որոնք թունավորվել են տանը «Դիաբետոն» տեսակի դեղահաբեր խմելով։ Գիշերը երեխաների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Երեխաներից մեկը 5 տարեկան է, մյուսը՝ 4, երրորդը՝  2: