Նոյեմբերի 3-ին, ժամը 7-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա Մարատ Միքայելյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 8.10-ին, մահացել է:

Կատարվում է քննություն: