Հարավային Սուդանի նախագահի աշխատակազմը հաստատել է, որ այնտեղ կործանվել է «Անտոնով» կոնցեռն արտադրության բեռնատար օդանավը։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ՝ ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ։ Երկու հոգի ողջ է մնացել, փոխանցում է Reuters-ը։

«Կործանված օդանավում կարող էին լինել 20 հոգի։ Երկու հոգի ողջ է մնացել, մյուսները հավանաբար զոհվել են»,- փոխանցում է գործակալությունը։

Ականատեսների վկայությամբ դեպքի վայրում կարող է լինել ավելի քան 40 մարմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։