Հարավային Սուդանում կործանված՝ ՌԴ 5 քաղաքացի տեղափոխող ԱՆ-12 օդանավը, նախնական տեղեկություններով, վայր է ընկել մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից 800 մ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ վթարից կարող էր զոհվել մինչեւ 40 մարդ։ Հաղորդվում է, որ փրկվել է 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, փոխանցում է Lifenews-ը։
Ականատեսները հայտնել են, որ օդանավը մասերի է բաժանվել։ Բեկորները ցաքուցրիվ են եղել Սպիտակ Նեղոս գետի երկայնքով։






























