Կառավարման նախագահական համակարգի անցումը ոչ թե Էրդողանի ապագայի հարցն է լուծում, այլ կարեւոր քայլ է Թուրքիայի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է խորհրդարանականից դեպի նախագահական կառավարման համակարգ անցնելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, Թուրքիայում նախագահական ղեկավարման համակարգի անցման մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է դեռեւս վարչապետի պաշտոնում, այսինքն, դա անձնական կարծիք չէր, այլ երկրի համար կարեւոր քայլ:

Իբրահիմ Քալընը պնդել է, թե նախագահական համակարգի անցումը ոչ թե Էրդողանի ապագայի հարցն է լուծում, այլ կարեւոր քայլ է Թուրքիայի համար։

«Թայիփ Էրդողանը պատմության մեջ մտած առաջնորդ է։ Նա նախագահական համակարգից անձնական սպասելիքներ չունի»,-փորձել է հավատացնել Իբրահիմ Քալընը։