Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հեռանում է պաշտոնից, հաղորդում է Reuters-ը:
Հրաժարականի որոշումը կայացվել է զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում, ակումբում տեղի ունեցած հրդեհից հետո:
«Վիկտոր Պոնտան հրաժարվում է իր մանդատից: Ինչ-որ մեկն իր վրա պետք է վերցնի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Սա լուրջ գործ է, եւ մենք խոստանում ենք արագ կարգավորել իրավիճակը»,-ասել է իշխող կուսակցության ղեկավարը, հաղորդում է Gazeta-ն:
Նախօրեին ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին, որոնք պահանջում էին երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայի, ԱԳ նախարար Գաբրիելա Օփրիի եւ այն շրջանի ղեկավարի հրաժարականը, որտեղ գտնվել է այրված ակումբը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ի գիշերը Colectiv գիշերային ակումբում հրավառություններով շոուի ժամանակ հրդեհ է բռնկվել, մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող ակումբից հրմշտոցի ու ընդամենը մե բաց մուտքի պատճառով:





























