Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած միապալատ խորհրդարանի` Միլի Մեջլիսի ընտրությունների արդյունքները նկարված էին, ընտրությունները նման էին թատերական ներկայացման։ Այս մասին այսօր՝ նոյեմբորի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը, Արա Պապյանի խոսքով, կարող է Հայաստանի համար վատ հետեւանքներ ունենալ։
«Ալիեւը ավելի կմեկուսանա, ավելի կմղվի Ռուսաստանի գիրկը, ինչից մեզ համար զանազան հետեւանքներ կարող են բխել։ Ռուս վերլուծաբանները բազմիցս ասել են, որ Ռուսաստանը Ադրբեջանին կկաշառի Ղարաբաղի հողերով, ռուս խաղաղապահներով։ Ճիշտ է մեր կողմը դեմ հանդես եկավ դրան, բայց տեսնենք՝ ինչքան մերոնք կարող են դրան դիմադրել»,-ասաց Պապյանը։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ձեռնտու է ՆԱՏՕ-ի այն հայտարարությունը, թե անընդունելի է Ռուսաստանի կողմից տարածաշրջանում զենքի մատակարարումը։
«Մի բան հուսադրող է, այսքան տարի Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, սակայն ՆԱՏՕ-ն նման կոշտ հայտարարություն չէր արել։ Սա ցույց է տալիս, որ սա Արեւմուտքին շահերին դեմ է։ Մենք էլ հուսանք, որ եթե ճիշտ խաղանք, այդ շահերի վրա կարող ենք հենվել, եւ պահպանել մեր անկախության այն մասը, ինչ որ մնացել է»,-ասաց Պապյանը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած միապալատ խորհրդարանի` Միլի Մեջլիսի ընտրությունները, որի արդյունքներով Ադրբեջանում կայացած միապալատ խորհրդարանի` Միլի Մեջլիսի ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 125 պատգամավորներից ձեւավորվող խորհրդարանում ստացել է 71 մանդատ։





























