Flightradar 24 կայքը ռադարների տվյալների հիման վրա հայտնել է «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 օդանավի թռիչքի վերջին 40 վայրկյանների մասին: Ռադարների տվյալները ցույց են տալիս , որ խնդիրները սկսվել են տեղական ժամանակով 6:13:14-ին: 10 կմ բարձրության վրա գտնվող օդանավն այդ ժամանակ արդեն 175 մետր/ րոպե արագություն էր հավաքել , բայց ինչ -որ պահի սկսել էր մեկ րոպեում 100 ական մետր արագություն կորցնել:
Մեկ վայրկյան հետո անկման արագությունը հասել է րոպեում մեկ կիլոմետրի , իսկ 6:13:16-ին այդ ցուցանիշը աճել է՝ հասնելով րոպեում 1.7, իսկ հետո էլ՝ րոպեում 2.5 կմ –ի:
Տվյալները ցույց են տալիս , որ 6:13:19-ին առայժմ անհայտ պատճառով անկման արագությունը նկատելիորեն նվազել է, սակայն 6:13:22-ին սկսվել է օդանավի սրընթաց անկումը:
Անկման արագությունը նորից նվազել է 6:13:24-ին , ակայն չորս վայրկյան հետո օդանավը նորից կտրուկ ներքեւ է սլացել:
Flightradar 24 -ը վերջին տվյալները ստացել է 6:13:31-ին , իսկ դրանից հետո տվյալներին հետեւել է միայն GPS հաղորդիչով: Ութ վայրկյան հետո ստացվել է վերջին ազդանշանը , հայտնում է «ՌԲԿ»-ն:
Քննիչների վարկածով , օդանավը հենց օդում է մասերի բաժանվել: Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ: Եգիպտոսի իշխանությունները հավաստիացնում են , որ А321 –ի վթարը տեղի է ունեցել տեխնիկական բնույթի պատճառներով:
«Կոգալիմավիա» օդանավը վթարի է ենթարկվել Եգիտոսում հոկտեմբերի 31-ի առավոտյան: Ավիավթարի հետեւանքով 224 մարդ է զոհվել՝ 217 ուղեւոր ու անձնակազմի յոթ անդամ:





























