Հարավային Սուդանում կործանված օդանավը գրանցված չէ «Ռոսավիացիայի» ռեեստրում, անձնակազմը պայմանագրային է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ժաննա Տերեխովային։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարավային Սուդանում կործանվել է ռուսական անձնակազմով ԱՆ-12 օդանավը։ Հարավային Սուդանի  նախագահի աշխատակազմը հաստատել է կործանման փաստը։ Օդանավում կարող էր լինել 20 մարդ, որոնցից 10-15ը ուղեւորներ են, մյուսները՝ անձնակազմի անդամներ։ Հաղորդվում է, որ ողջ է մնացել 2 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։

«Ռոսավիացիայի» ռեեստրում օդանավը գրանցված չէ։ Անձնակազմը պայմանագրային է»,- ասել է Տերեխովան եւ նշել, որ մանրամասները պարզվում են։