Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում նոյեմբերի 3-ից սկսված ոստիկանական ու զինվորական հարձակումների հետեւանքով 2 քուրդ երիտասարդ է սպանվել։
Քրդական Ajansa kurdi գործակալությունը հայտնել է, թե նոյեմբերի 3-ին Սիլվանում այս տարվա մեջ արդեն 6-րդ անգամ փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո ոստիկանական ու զինվորական ուժերը հարձակումներ են իրականացնում Սիլվանի Թեքել, Մեսջիթ եւ Քոնաք թաղամասերի դեմ։
Հարձակումներին փորձում են դիմադրել ակտիվ քրդերը, սակայն ոստիկանները զրահամեքենաներից սպանել են 2 քուրդ երիտասարդի։





























