Հայաստանում նվազագույն աշխատավարձի նոր օրենսդրական բարձրացումը կարող է երկակի արդյունք ունենալ։ Այս մասին նոյեմբերի 4-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ, լրագրողներին ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախագահ Արտեմ Ասատրյանը։
2016թ. նվազագույն աշխատավարձը կմնա 55 հազար դրամի մակարդակին, որը սահմանվել էր 2015թ. հուլիսի 1-ին։
«Մի կողմից որքան բարձր է նվազագույն աշխատավարձը, այնքան լավ։ Մյուս կողմից կարող են թանկանալ ապրանքները, որոնց ինքնարժեքում մեծ է աշխատավարձի բաժինը։ Պետք է հասկանանք, թե ՀՀ տնտեսությունն իրականում ինչ աշխատավարձ կարող է ապահովել։ Մյուս կողմից նվազագույն աշխատավարձը պետք է քիչ թե շատ համապատասխանի նվազագույն սպառողական զամբյուղին»,- նշել է նախարարը։





























