Այսօր Հարավային Սուդանում ընկած Ան-12 օդանավը պատկանում էր Allied Services Limited ավիաընկերությանը, որը տեղակայված է Հարավային Սուդանում եւ զբաղվում է բեռնափոխադրումներով։ LifeNews-ին այդ տեղեկությունը հաստատել են Golden Wings ավիաընկերությունից։
Առկա տեղեկության համաձայն, Allied Services Limited-ը երկու Ան-12 ունի հետեւյալ համարանիշերով՝ EY-406 եւ EY-409։ Առայժմ հայտնի չէ, թե այդ ինքնաթիռներից որն է վթարի ենթարկվել։
Ներկայումս աղետի վայրում փրկարարներ են աշխատում։ Նախնական տվյալներով 40 մարդ զոհվել է, ներառյալ՝ 5 ռուսաստանցի, որոնք անձնակազմի անդամ էին։
Օդանավակայանի տնօրենի խոսքով, երեք ուղեւոր է ողջ մնացել։ Բացի այդ, տեղական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օդանավն ընկել է ֆերմաների վրա, դրա համար էլ զոհերի թիվը կարող է աճել, տեղեկացնում է Lifenews-ը։





























