AP Moller-Maersk դանիական կոնգլոմերատը հայտնել է ծովային փոխադրումներով զբաղվող Maersk Line ստորաբաժանման հաստիքը մինչեւ 2017թ. 4 հազարով կրճատելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Maersk Line-ն աշխարհում բեռնատար կոնտեյներների մատակարարմամբ զբաղվող խոշորագույն օպերատորն է։ Նա մտադիր է կրճատել ծախսերը անբարենպաստ շուկայական պայմանների պատճառով։ Ընկերությունը մտադիր է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը նոր ավտոմատացված կառավարման համակարգերի կիրառման շնորհիվ։ Այդ միջոցների հաշվին ընկերության անձնակազմը 23 հազարից կկրճատվի մինչեւ 19 հազար, փոխանցում է Gazeta-ն։

Ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում 250 մլն դոլարով կրճատելու է կառավարման ամենամյա ծախսերը։