Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քորնուոլի հերցոգուհի Քամիլայի հետ 12-օրյա այցով ժամանել է Նոր Զելանդիա:

Վելինգթոնում նրանց դիմավորել է երկրի վարչապետ Ջոն Քեյը եւ նրա տիկին Բրոնան: Այցը ընթացքում արքայազն Չարլզին ու Քամիլային ցույց կտան մաորի ժողովրդի նավատորմը Ուաիկատո գետի վրա եւ Օրոկոնույ արգելոցը:

Զույգը կուղեւորվի նաեւ Ավստրալիա, որտեղ կհանդիպի այդ երկրի վարչապետ Մալկքոլմ Թերնբուլի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշենք, որ Մալկքոլմ Թերնբուլը 1999 թվականին գլխավորել է Ավստրալիայում միապետությունից հրաժարվելու եւ անկախություն հռչակելու արշավը, սակայն վերջերս նա հայտարարել է, որ այդ հարցն իր կառավարության համար առաջնահերթություն չէ: