Հարավային Սուդանում «Ան-12» բեռնատար օդանավի աղետի պատճառը կարող է տեխնիկական խնդիրը կամ գերբեռնվածությունը լինել, հաղորդում է South Sudan Tribune-ը:

Այս տեղեկատվությունը փոխանցել են Հարավային Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչության փորձագետները:

Նշվում է, որ այս պահին փորձագետներն աշխատում են աղետի վայրում: Ավելի վաղ նշվել էր, որ Հարավային Սուդանում կործանված օդանավը չկա «Ռոսավիացիայի» ցուցակներում:

Վերջին տվյալներով, օդանավում եղել է 20-40 մարդ, որոնցից 5-ը՝ ռուսատանցիներ: Նրանք օդանավի անձնակազմի անդամներն են եղել:

Բեռնատար օդանավը աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա, հաղորդում է Gazeta-ն: