Շվեդները ձգտում են արձակուրդն այլ երկրում անցկացնել: Այս մասին գրում է The Local-ը՝ վկայակոչելով Swedavia ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցված զբոսաշրջիկների 47%-ը խոստովանել է, որ արձակուրդն արտերկրում է անցկացնում՝ լարված կյանքից եւ սթրեսից հանգստանալու համար:

Ճանապարհորդների եւս 59%-ն արտերկիր է մեկնում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար, եւ միայն 11%-ն է ուղեւորության ժամանակ նոր մարդկանց հետ հանդիպում փնտրում:

Ըստ Gazeta-ի, հարցվածներից յուրաքանչյուր չորրորդը նշել է, որ Շվեդիայի սահմաններից դուրս արձակուրդի համար ավելի քան 5840 դոլար է ծախսել, իսկ հարցվածների 29%-ը հայտարարել է, որ հաջորդ տարի պատրաստվում է ավելին ծախսել:

«Նրանք ցանկանում են որեւէ տեղ մեկնել՝ լիցքաթափվելու համար, քանի որ նրանց կյանքը սթրեսով լի է»,- ասել է հարցումն անցկացրած ընկերության ներկայացուցիչը: