Անհետացման վտանգի տակ գտնվող ապուրային կրիաները (Chelonia mydas) կարող են վերջնականապես վերանալ, քանի որ օվկիանոսի ջրերի տաքացումը նրանց միասեռ է դարձնում: Արդյունքում արու կրիաներ գրեթե չեն մնացել, եւ այս եզակի կենդանիների վերարտադրության տեմպերն աղետալիորեն նվազում են: Այս մասին գրում է PLOS ONE ամսագիրը:

Lenta-ի փոխանցմամբ, Կալիֆորնիայի ափերին Սան Դիեգոյի ծոցում բնակվող կրիաների պոպուլյացիան ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ բեղմնավորման շրջանում որքան բարձր է ջրի ջերմաստիճանը, այնքան մեծ է հավանականությունը, որ էգ կրիա կծնվի:

Օդի եւ օվկիանոսի ջերմասստիճանի հետագա բարձրացումը կհանգեցնի նրան, որ նույնիսկ արուների առկայությունը չի դադարեցնի իգական սեռի կրիաների լույս աշխարհ գալը: Դա իր հերթին կհանգեցնի տեսակի անհետացմանը: Արուների փոքր թիվը սպառնում է նաեւ պոտենցիալ ժառանգների գենետիկ բազմազանությանը: