Ֆրանսիայում շուտով չվերացնեն նույնասեռականների՝ դոնոր դառնալու արգելքը: АР-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը:
Ըստ Ռոսիյսկայա գազետայի, նախարարն ասել է, որ դոնորությունն առատաձեռնության ակտ է, եւ մարդու սեռական կողմնորոշումը չի կարող պայման հանդիսանալ:
Սպասվում է, որ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2016 թվականի գարնանը:
Ֆրանսիայում այս արգելքը ներդրվվել էր՝ ելնելով մտավախությունից, որ գեյերը կարող են ՄԻԱՎ վարակակիր լինել: Ընդ որում, լեսբուհիների վրա այս արգելքը չի տարածվում:





























