Քալիֆորնիայի համալսարանում ուսանողը դանակով հարձակվել է ընկերների վրա, որի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել 5 մարդ, հաղորդում է KFSN հեռուստաալիքը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հրազեն է կիրառել, հարձակվողն սպանվել է:
Ներկայումս համալսարանում հատուկ դրություն է մտցվել, արգելված է ուսանողների եւ դասախոսների տեղաշարժը: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























