ՀՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016թ. առաջարկում են թողնել նույն մակարդակի վրա։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը։
Ֆինանսավորումն առաջարկվում է մի փոքր մեծացնել՝ աշխատավարձերի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ծախսերը հոգալու համար։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 256 մլն դրամ։ 2016թ. նախատեսվում է իրավական օգնություն ցուցաբերել 5 հազար մարդու, այդ թվում ընդունել 700 գրավոր եւ 1450 բանավոր բողոք։





























