Ռուսաստանը զենիթա-հրթիռային համալիրներ է ուղարկել Սիրիա՝ ռազմա-տիեզերական ուժերի հնարավոր առեւանգումները եւ պատասխան հարվածները կանխելու համար, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ՌՏՈՒ-ի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը։ 

«Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր սպառնալիքները։ Մենք ոչ միայն կործանիչներ ենք առաքել այնտեղ, գրոհային ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլեւ զենիթա-հրթիռային համակարգեր։ Որովհետեւ ամեն տեսակ ֆորսմաժորային հանգամանքներ կարող են լինել։ Օրինակ՝ Սիրիային սահմանակից երկրի տարածքում ռազմական ինքնաթիռի առեւանգում եւ մեր ուղղությամբ հարվածներ։ Մենք պիտի պատրաստ լինենք դրան»,-ասել է գեներալ-գնդապետ Բոնդարեւը։