Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի օդանավակայանի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղաքացիական օդանավակայանների ղեկավար պետական ընկերության նախագահ Ադել Մահգուբին։ «Ղեկավարության փոփոխություն կապ չունի լրատվամիջոցներում շրջանառվող թերահավատ կարծիքների հետ, որոնց համաձայն՝ օդանավակայանի անվտանգությունը բավականաչափ ապահովված չէ»,- ասել է Մահգուբը։
Նրա խոսքով՝ նախկին տնօրեն Աբդել Վահաբ Ալին կզբաղեցնի նրա օգնականի պաշտոնը, իսկ Ալիին կփոխարինի Իմադ ալ Բալասին, որը մինչեւ այդ քաղաքացիական չվերթներում աշխատում էր որպես օդաչու, փոխանցում է Lenta.ru-ն։
Նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները դադարեցրել էին բրիտանական ընկերությունների թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում կործանված ռուսական A321 օդանավը դուրս էր եկել Շարմ էլ Շեյխի օդանավակայանից։





























