Վեցամյա Ջերեմի Մարդիսը զոհվել է գլխի ու կրծքի հատվածում ստացած բազմաթիվ հրազենային վերքերից այն բանից հետո, երբ Լուիզիանայի քաղաքային մարշալները կրակել են նրա հոր ավտոմեքենայի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել Մարքսվիլ քաղաքում:

Ինչպես հայտնում է LifeNews –ը՝ վկայակոչելով Associated Press–ը, մարշալները, որոնք դատարանների աշխատակիցներ են, փորձել են երեխայի հորը ՝ Քրիս Մալոյին ինչ -որ օրդեր փոխանցել: Սակայն տղամարդը փորձել է իր ավտոմեքենայով փախչել իշխանության ներկայացուցիչներից: Հետապնդման ընթացքում մարշալներին հաջողվել է նրա մեքենան փակուղու մեջ գցել:

Նախնական վարկածով ՝ Մալոն փորձել է դուրս գալ ծուղակից եւ մեքենան հետ է տարել: Մարշալներն էլ դա գնահատել են որպես սպառնալիք իրենց կյանքին ու սկսել են կրակել: Կրակահերթի թիրախ է դարձել վեցամյա տղան: Մարշալները չգիտեին, որ մեքենայում երեխա կա: 

Ստացված վնասվածքներից Ջերեմի Մարդիսը տեղում մահացել է: Նրա հայրը նույնպես վիրավորվել է գլխից ու հիմա հիվանդանոցում է: