Հայաստանում հաստատվել է թանկարժեք քարերի շրջանառության կարգը: Հաշվետվության համապատասխան ձեւերը  հաստատվել են Հայաստանի կառավարության նոյեմբերի 5-ի նիստի ժամանակ:

Հաշվետվության մեջ անհրաժեշտ է նշել չմշակված թանկարժեք քարերի գնման պայմանագիրը ու ընդունման ակտերը: Հետո անհրաժեշտ է նշել, թե քարերի որ մասն է մշակվել արտահանման համար, իսկ որը ՝ ներքին իրացման, նաեւ թե որ մասն է անմշակ մնացել երկրորդային շուկայում իրացնելու  կամ էլ արտադրամասերում ու պահուստներում որպես մնացորդ պահվելու համար:

Նշենք, որ ալմաստների հղկումը 2000-ականներին Հայաստանի ամենակարեւոր ոլորտներից մեկն էր ( եւ այն սակավաթիվ ոլորտներից մեկը, որը զարգացել էր հետխորհրդային Հայաստանում): Դրամի փոխարժեքի արհեստական բարձրացումից հետո այն անկում ապրեց: Բայց Եվրասիական տնետսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծվել են դրա վերականգնման նախադրյալներ (համաձայնագիր ՝ Ռուսաստանից Հայաստան անմշակ ալմաստների անտուրք մատակարարումների մասին, որը ենթադրում է նաեւ  համապատասխան իրավական ակտերի ընդունում):