Խաբարովսկի երկրամասում ոստիկանները դիակառքում կես տոննա սեւ խավիար են հայտնաբերել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը 10 մլն ռուբլի արժողությամբ ապրանքի մասին է։ Այս մասին լրագրողներին ասել ՆԳՆ տարածաշրջանային ներկայացուցիչ Կիրիլ Մազիյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 27-ին ՃՈ աշխատակիցները կանգնեցրել էին արագությունը գերազանցող դիակառքը։ Մեքենայի մեջ եւ դագաղի ներսում նրանք հայտնաբերել էին կես տոննա սեւ խավիար։ Վարորդն ասել էր, թե մահացած կնոջ դիակ է տեղափոխում։
Գործի շրջանակներում ձերբակալվել 2 տղամարդ՝ դիակառքի վարորդն ու նրա ուղեկիցը։





























