Գերմանիայի հյուսիսում՝ Հանովեր քաղաքից ոչ հեռու, գարեջրի թափված տարաները արգելափակել են ավտոմայրուղու երթեւեկությունը։ Միջադեպի պատճառը երկու բեռնատարների բախումն է եղել, որոնցից մեկը գարեջուր էր տեղափոխում, հայտնում է The Local-ը։
Ավտոմեքենաներից մեկի վարորդը անուշադրությամբ բախվել է ֆուրգոնին, որը կուտակված մեքենաների պատճառով արգելակել էր հենց նրա առաջ։ Անուշադիր վարորդը վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան։
Արտակարգ իրավիճակների ծառայությունը մի քանի ժամ շարունակ տարաներից մաքրում էր մայրուղին, փոխանցում է LifeNews-ը։





























