Գերմանական Deutsche Bank AG-ն (DB) համաձայնել է 258 մլն դոլար տուգանք վճարել ԱՄՆ կարգավորիչին այն բանի համար, որ գործարքներ է կատարել այն երկրների հետ, որոնց դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր ընդունել, հայտնում է MarketWatch-ը։

Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների վարչությունը բանկին տուգանել է 200 մլն դոլարով եւ պահանջել է աշխատանքից ազատել 6 աշխատակիցների, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Կարգավորիչը հայտարարել էր, որ DB-ի աշխատակիցները ոչ թափանցիկ գործողություններ եւ աշխատանքի միջոցներ են օգտագործել Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Մյանմարի եւ Սուդանի կազմակերպությունների հետ 1999-2006թթ. ավելի քան 10.8 մլրդ դոլարի չափով գործարքներ կատարելու համար։

Բացի այդ, Deutsche Bank-ը Դաշնային պահուստային համակարգին համանման մեղադրանքներով 58 մլն դոլար կվճարի։