Ռուսաստանը միշտ պատրաստ է համագործակցել բոլոր  նրանց հետ, ովքեր հարաբերությունները կառուցում են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի հիմքն վրա։ Այս մասին հայրենակիցների 5-րդ Համաշխարհային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը անկախ, ինքնուրույն արտաքին քաղաքական գիծ է տանում, պաշտպանում է միջազգային իրավունքի առաջնայնությունը, ՄԱԿ կենտրոնական դերի ճանաչման անհրաժեշտությունը»,- նշել է նա եւ հավելել, որ Ռուսաստանը չի գնա ինքնամեկուսացման եւ թշնամիներ որոնելու ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։