Հայաստանը Եվրասիական բանկից 300 մլն դոլարի որպես արտոնյալ ու երկարաժամկետ բյուջետային վարկ կստանա: Գումարի ստացման մասին համաձայնագրի նախագիծը հաստատվել է ՀՀ Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 5-ի նիստի ժամանակ:
Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, վարկը տրամադրվելու է պետբյուջեի ծախսերի ֆինանսավորման նպատակով: Վարկի ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 10 տարի, տոկոսադրույքը՝ 2,1 տոկոս: Վարկը տրամադրվելու է 100-ական մլն դոլարից բաղկացած երեք տրանշներով՝ հայկական կողմի հայտի հիման վրա, 2018թ. մարտի 31-ից ոչ ուշ:
Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006թ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ: Հայաստանը Բանկի մասնակից է դարձել 2009-ին:




























