Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի ավիատեխնիկ, 44-ամյա Սուրեն Պետրոսյանը մոտ 1 ամիս առաջ էր մեկնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա ընկեր Արմեն Ասատրյանը:
«Սուրենին ճանաչում եմ արդեն 30 տարի, միասին ենք սովորել Մինսկում, հետո միասին աշխատել ենք: Սակայն վերջին տարիներին աշխատանք չուներ Հայաստանում, եւ ստիպված աշխատանք գտավ Աֆրիկայում»,- ասաց Արմեն Ասատրյանը:
Սուրեն Պետրոսյանն անձնակազմի զոհված անդամների հետ երկար տարիներ աշխատել էր եւ միասին թռիչքներ էին իրականացնում:
Նշենք, որ զոհված ավիատեխնիկը երեք երեխա ունի, որոնցից մեկն անչափահաս է։ Հարազատները դեռ չգիտեն՝ երբ Հայաստան կտեղափոխվի նրա մարմինը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։ ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝ ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ 5 քաղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ։






























