ՀՀ կառավարության նիստում այսօր զվարճալի միջադեպ է տեղի ունեցել 1994թ. նոյեմբերի 15-ի թիվ 529 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը ներկայացնելու ժամանակ:

Նախագիծը ներկայացրել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, ով նշել է, որ որոշումը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի հետ կապված գործընթացներին:

«Քանի որ նախկին ԽՍՀՄ-ը չկա, առաջարկում ենք…»,- ասել է Եղիազարյանը, սակայն նրա խոսքն անավարտ է մնացել, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է. «Բա ինչի՞ ես տենց տխուր ասում՝ չկա»:

«Դե ես հին մարդ եմ, պարոն վարչապետ»,- «տակից դուրս եկել» Արմեն Եղիազարյանը: