Յունիբանկի «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք` հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ եւ արագ կազմակերպելու նպատակով:
Բանկից NEWS.am-ին հայտնում են, որ մասնաճյուղի նոր տարածքը գտնվում է Երեւանի բանուկ եւ խիտ բնակեցված հատվածում` Տիգրան Մեծ 29ա, շինություն 100 հասցեում: Մասնաճյուղն աշխատելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա:
«Հաճախորդների թվի ավելացումը եւ աշխատանքի ծավալների աճը ենթադրում է ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնում, այլեւ գործող մասնաճյուղերի տարածքների մեծացում եւ բարեկարգում: Այսօր մենք ունենք 45 մասնաճյուղ եւ շեշտը դնում ենք սպասարկման գործընթացի որակի բարձրացման վրա` հաճախորդի համար ապահովելով արագ եւ հարմարավետ սպասարկում: Լինելով իննովացիոն բանկ եւ ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները գնահատում եւ վստահում են բանկին: Մերկուրի մրցանակաբաշխությանը Յունիբանկը ճանաչվեց ժողովրդական բանկ, ինչը համահունչ է մեր հաճախորդամետ ռազմավարությանը: Ինչպես գիտեք, Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով, հնարավորություն տալով մեր բնակչությանը դառնալու նաեւ բանկի բաժնետեր», - նշեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:




























