Պետերբուրգում ավարտվել է Եգիպտոսում ավիաաղետից զոհված ուղեւորների մարմինների վիզուալ ճանաչման գործընթացը:
Պետերբուրգի վարչակազմի օրինականության հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Բոգդանովը լրագրողներին հայտնել է, որ 58 մարմիններ ճանաչվել են, որոնցից 31-ը այլ տարածաշրջանների բնակիչներ են: Երկու մարմին արդեն ուղարկվել է Մեծ Նովգորոդ, 2-ը՝ Պսկով:
Բոգդանովի խոսքով, բոլոր հարազատներից ԴՆԹ նմուշներ են վերցվել, մոտ ժամանակներս մասնագետները կսկսեն մահացածների մնացորդների գենետիկ ուսումնասիրությունը, հաղորդում է «Ֆոնտանկան»:
Նշենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական А321 օդանավը աղետի էր ենթարկվել հոկտեմբերի 31-ին: Զոհվել էր 224 մարդ:





























